Արաս Օզբիլիսը հնարավորություն կստանա խաղալու 10 համարի դիրքում

«Բեշիկթաշի» գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը մտադիր է 10 համարի դիրքում հնարավորություն ընձեռել Արաս Օզբիլիսին, հայտնում է թուրքական Milliyet-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ դիրքում մինչ այդ խաղացած Տոլգայ Արսլանն ու Օզյուգան Օզյաքուպը չեն արդարացրել մարզչի վստահությունը: Մինչդեռ, Գյունեշը տպավորված է Օզբիլիսի մարզումներով, և հավաքականից վերադառնալուց հետո մտադիր է փորձարկել հայ ֆուտբոլիստին այդ դիրքում:

Նշենք, որ 2016/17 մրցաշրջանում Արաս Օզբիլիսը «Բեշիկթաշի» կազմում խաղացել է ընդամենը 6 րոպե՝ փոխարինման դուրս գալով Սուպեր լիգայի՝ «Ալանիասփորի» դեմ խաղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ