Արաս Օզբիլիսը չի հայտնվել «Բեշիքտաշի»՝ Չեմպիոնների լիգայի հայտացուցակում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բացակայում է «Բեշիքտաշի»՝ Չեմպիոնների լիգայի հայտացուցակից, տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Նշենք, որ Արաս Օզբիլիսը վնասվածք էր ստացել ԱԱ-2018-ի որակավորման փուլի Դանիա – Հայաստան խաղում ու թուրքական ակումբի բժիշկների հսկողության ներքո արդեն սկսել է վերականգնողական գործընթացը: Սակայն, դեռևս հայտնի չէ նրա ապաքինման ժամկետը, ուստի չի կարելի փաստել, թե հայտացուցակից բացակայելու պատճառը ֆուտբոլիստի վնասվածքն է:

Նշենք, որ խմբային փուլը հաղթահարելու դեպքում ակումբները կարող են փոփոխություններ կատարել հայտացուցակում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ