Արաս Օզբիլիս.«Սպասում եմ, թե երբ եմ խաղալու «Բեշիքտաշի» մարզադաշտում»

Հայաստանի հավաքականի և թուրքական «Բեշիքտաշի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը խոսել է Իսպանիայում իր հարմարվելու և Թուրքիա վերադառնալու մասին:

«Դժվարությամբ հարմարվեցի Իսպանիային: Վնասվածքից վերականգնվել եմ: Մարզավիճակս մի փոքր վատ էր, որովհետև Ռուսաստանից էի եկել, որտեղ մի քանի ամիս չէինք խաղացել: Հիմա ամեն ինչ հիասքանչ է: Իմ նպատակն է անցկացնել շատ խաղեր, որպեսզի պատրաստ լինեմ «Բեշիքտաշ» վերադառնալուն: Այստեղ գերիշխում է բարձր տեմպը: Մենք դեռ խաղեր ունենք «Ատլետիկոյի» և «Ռեալի» հետ»,-նշել է Օզբիլիսը:

Խոսելով «Բեշիքտաշի» ու «Ռայո Վալեկանոյի» երկրպագուների մասին՝ Օզբիլիսը նշել է, որ թուրքական թիմի երկրպագուները անհամեմատելի են:

«Չեմ հասցնում հետևել «Բեշիքտաշի» բոլոր խաղերին, բայց փորձում եմ: Չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար դեռ աշխատանք կա անելու: Հուսամ՝ «Բեշիքտաշը» չեմպիոն կդառնա: «Վոդաֆոն Արենան» հիասքանչ մարզադաշտ է, սպասում եմ, թե երբ եմ խաղալու այնտեղ»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

Կիսապաշտպանն անդրադարձել է նաև թուրքական ակումբի նախագահ Ռեբեկա Վուդի խոսքերին, թե Օզբիլիսը ապագայի Մեսութ Օզիլն է: «Ապագայի նման սպասելիքները ինձ ուրախացնում են: Ես փորձելու եմ արժանի լինել դրանց»,-եզրափակել է Օզբիլիսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ