Արաս Օզբիլիս.«Ցավոք չհամապատասխանեցի «Ռայո Վալեկանոյին»

Հայաստանի ազգային հավաքականի և «Բեշիքթաշի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հույս ունի, որ թուրքական ակումբում բոլորը կտեսնեն իրական Արասին:

«Ցավում եմ, որ այդպես էլ չկարողացա ամրապնդվել «Ռայոյի» կազմում: Հնարավոր է, որ ես նրանց չհամապատասխանեցի  և եթե ինձ ավելի շատ շանս տային, հնարավոր է ես կուժեղացնեի իմ խաղը:

Այժմ ես Հոլանդիայում եմ: Ես ու կինս նշում ենք մեր որդու լույս աշխարհ գալը:

Գիտեմ, որ «Բեշիքթաշի» նախագահը և մարզչական շտաբը մեծ հույսեր են կապում ինձ հետ: Հաջորդ մրցաշրջանում բոլորը կտեսնեն իրական Արասին»,- ասել է Օզբիլիսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ