Արաս Օզբիլիս. «Բեշիկթաշի» նպատակն է հաղթահարել ՉԼ-ի խմբային փուլը»

Հայաստանի ազգային հավաքականի և «Բեշիքտաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել է իր ակումբի ծրագրերի և նպատակների մասին:

«Փորձում եմ հարմարվել թուրքական ակումբում: Նրանք ինձ շատ լավ ընդունեցին: Բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ:

Մեր գլխավոր նպատակն է հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլը և իհարկե պայքարել առաջնությունում չեմպիոն դառնալու համար:

Անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է դուրս գամ «Vodafone Arena» մարզադաշտ: Կարծում եմ «Բեշիկթաշի» երկրպագուները լավագույնն են աշխարհում, իսկ «Բեշիքտաշը» ՝ լավագույն ակումբն է:

Կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի հասնենք լուրջ հաջողությունների»,- Օզբիլիսի խոսքերն է մեջբերում թուրքական մամուլը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ