«Արարատը» խզել է պայմանագրերը 3 ֆուտբոլիստի հետ

«Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը երեք ֆուտբոլիստների հետ՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Թիմից հեռացել են կոտդիվուարցի պաշտպան Սուլեյման Կոնեն, կամերունցի կիսապաշտպան Ումարու Կաինան և ամերիկացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեն:

Կոնեն 39 հանդիպում է անցկացրել «Արարատի» կազմում Հայաստանի առաջնությունում` դառնալով մեկ գոլի հեղինակ: Կաինան 2 գոլի հեղինակ է դարձել «Արարատի» կազմում անցկացրած 40 խաղում, իսկ Նվաբուեզեն առաջնության 17 խաղում 3 գոլ է հեղինակել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ