«Արարատ» – «Փյունիկ» խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում Երևանի «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Փյունիկին»:

Թիմերը չկարողացան բացել հանդիպման հաշիվը: Խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Նշենք, որ Արկադի Անդրեասյանի թիմի համար այս միավորն առաջինն էր ընթացիկ մրցաշրջանում: 4-րդ տուրից հետո «Արարատը» կշարունակի զբաղեցնել վերջին՝ 6-րդ հորիզոնականը:

«Փյունիկը» 4 միավորով երրորդն է, սակայն երևանյան ակումբին նախորդող Կապանի «Գանձասարն» ու «Բանանցը» դեռևս տուրի իրենց հանդիպումը չեն անցկացրել:

Նշենք, որ տուրի մյուս խաղի արդյունքից անկախ Գյումրիի «Շիրակը» կշարունակի 10 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: Գործող չեմպիոն «Ալաշկերտն» 8 միավորով երկրորդն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ