«Արարատ» 1-0 «Փյունիկ». Արկադի Անդրեասյանի թիմը հաղթեց երկարատև դադարից հետո (տեսանյութ)

Մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրը: «Արարատը» Երևանում հյուրընկալել էր «Փյունիկին»:

Դաշտի տերերն առավելության հասան Գեղամ Թումբարյանի՝ 58-րդ րոպեին հեղինակած միակ գոլի շնորհիվ:

Երկրորդ խաղակեսի բոլոր կարևոր իրադարձությունները՝

ՎԵՐՋ. «Արարատը» երկարատև դադարից հետո տոնեց առաջին հաղթանակը և վաստակած 9 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» 36 միավորով մնաց 4-րդ տեղում:

90+1՛ Շատ վտանգավոր դրվագ «Արարատի» դարպասի մոտ: Ձախ թևից հետևած փոխանցումից հետո Էրիկ Պետրոսյանը հարվածեց գլխով, սակայն պաշտպանները դժվարությամբ հեռացրին գնդակը:

90՛ Փյունիկցիները վերջին ջանքերն են ներդնում, բայց հարձակման գծում ոչինչ չի ստացվում:

85՛ Վերջին փոփոխությունը դաշտի տերերի կազմում: Դավիթ Մինասյանի փոխարեն հանդիպումը կավարտի Արթուր Ստեփանյանը:

83՛ Գոլի հեղինակ Գեղամ Թումբարյանի փոխարեն հանդիպումը շարունակում է Գարեգին Կիրակոսյանը:

78՛ Հյուրերը լավ հնարավորություն բաց թողեցին հաշիվը հավասարեցնելու համար: Հովհաննես Հարությունյանի՝ մոտ 20մ հարվածից հետո գնդակը դուրս անցավ փոքր շեղությամբ:

76՛ Երկրորդ փոփոխությունը դաշտի տերերի կազմում. Արմեն  Դերձյանի փոխարեն խաղը շարունակում է Դավիթ Գրիգորյանը:

73՛ «Փյունիկն» ամբողջովին տիրել է առավելությանը, բայց դաշտի տերերը հուսալիորեն են պաշտպանվում:

69՛ Կրկնակի փոփոխություն հյուրերի կազմում: Գևորգ Հարությունյանի և Ռազմիկ Հակոբյանի փոխարեն խաղադաշտ են դուրս գալիս Էրիկ Պետրոսյանը և Արմեն Նահապետյանը:

69՛ Հովհաննես Հարությունյանը դեղին քարտ ստացավ:

61′ Փոփոխություն «Արարատի» կազմում. Էդգար Մկրտչյանի փոխարեն խաղը շարունակում է Վարդան Արզոյանը:

58՛ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 1-0. «Արարատից» հաշիվը հաշիվը: Արագ հակագրոհի արդյունքում գոլի հեղինակ դարձավ Գեղամ Թումբարյանը:

57՛ Հյուրերից զգուշացվեց Ռազմիկ Հակոբյանը:

51՛ Շատ վտանգավոր պահ հյուրերի դարպասի մոտ: Շրջադարձ հարվածով փորձեց աչքի ընկնել Անդրանիկ Քոչարյանը, սակայն Ոսկոնյանը փրկեց իր թիմին, իսկ վրա հասած Գեղամ Թումբարյանը մոտ տարածությունից բարձր հարվածեց:

50՛ «Արարատը» շատ ակտիվ է սկսել երկրորդ խաղակեսը:

48՛ Սամվել Սպերցյանի փոխարեն խաղադաշտում է Հովհաննես Հարությունյանը:

46՛ Փյունիկը փոփոխությամբ է սկսում երկրորդ խաղակեսը: Էրիկ Վարդանյանի փոխարեն խաղը շարունակում է Վարդան Պողոսյանը:

Առաջին խաղակեսի բոլոր կարևոր իրադարձությունները՝

41՛ «Արարատի» ավագ Ռաֆայել Սաֆարյանը զգուշացվեց դեղին քարտով:

40՛ Հյուրերը բաց թողեցին հաշիվը բացելու հիանալի հնարավորությունը: Դարպասապահի դիմաց մեն-մենակ էր հայտնվել Ռազմիկ Հակոբյանը, սակայն Էլյազյանը հերթական անգամ փրկեց իր թիմին:

35՛ Հիմնական պայքարն ընթանում է խաղադաշտի կենտրոնում:

24՛ «Արարատը» կարողացավ որոշ չափով հավասարեցնել խաղը և մրցակցին ավելի հեռու պահել սեփական դարպասից:

21՛ Եվ նորից Ռազմիկ Հակոբյան ու Գոռ Էլյազյան: Կիսապաշտպանի վտանգավոր հարվածի ճանապարհին կրկին կանգնեց «Արարատի» դարպասապահը:

16՛ Հերթական անգամ հաջողությանը մոտ էր Ռազմիկ Հակոբյանը: Էրիկ Վարդանյանը ձախ թևից վտանգավոր փոխանցում կատարեց դեպի Հակոբյանը, բայց նրա գլխի հարվածը մատների ծայրերով հետ մղեց Գոռ Էլյազյանը:

14՛ Մոտ 25մ հեռավորությունից վտանտավոր հարված կատարեց Ռազմիկ Հակոբյանը, սակայն գնդակը բարձր ընթացավ:

10՛ «Փյունիկն» ամբողջովին տիրել է խաղային առավելությանը, իսկ մրցակիցն անցել է պաշտպանության:

Թիմերի մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝

«Արարատ». 22. Գոռ Էլյազյան, 2. Ռևիկ Եղիազարյան, 6. Արգիշտի Պետրոսյան, 8. Յուրի Գարեգինյան, 20. Ռաֆայել Սաֆարյան, 10. Էդգար Մկրտչյան (5. Վարդան Արզոյան), 14. Արմեն Դերձյան (11. Դավիթ Գրիգորյան), 17. Գեղամ Թումբարյան (18. Գարեգին Կիրակոսյան), 23. Գոռ Պողոսյան, 21. Անդրանիկ Քոչարյան, 7. Դավիթ Մինասյան (19. Արթուր Ստեփանյան):

Մնացին պահեստայինների նստարանին՝ 88. Անուշավան Թարվերդյան, 15. Սերգեյ Մկրտչյան, 9. Հովհաննես Փափազյան:

Գլխավոր մարզիչ՝ Արկադի Անդրեասյան:

«Փյունիկ». 13. Վալերի Ոսկոնյան, 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Արմեն Մանուչարյան, 4. Արամ Շախնազարյան, 18. Արթուր Նադիրյան, 20. Սամվել Սպերցյան (23. Հովհաննես Հարությունյան), 7. Պետրոս Ավետիսյան, 15. Էրիկ Վարդանյան (10. Վարդան Պողոսյան), 33. Գևորգ Հարությունյան (11. Էրիկ Պետրոսյան), 9. Ռազմիկ Հակոբյան (8. Արմեն Նահապետյան):

Մնացին պահեստայինների նստարանին՝ 12. Գոռ Մանուկյան, 19. Հովհաննես Նազարյան, 16. Ռոբերտ Հակոբյան:

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ