«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

Այսօր մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրը: Երևանի «ԿԱ ՊԵԿ» մարզահամալիրի խաղադաշտում (նախկին «Միկա» մարզադաշտ) ուժերն են չափում «Արարատը» և «Գանձասար-Կապանը»:

Կապանյան թիմն առաջին խաղակեսից հետո առջևում է 1-0 հաշվով: 17-րդ րոպեին հաջողության է հասել Լուբամբո Մուսոնդան:

Առաջին խաղակեսի գլխավոր իրադարձությունները՝

42՛ Դաշտի տերերը տարածքային մեծ առավելություն ունեն, իսկ կապանցիները գրեթե ամբողջ կազմով սեփական կիսադաշտում են: Արկադի Անդրեասյանի թիմի գրոհներն իրենց մեջ ոչ մի վտանգ չեն պարունակում:

33՛ Զգուշացվեց Գեղամ Թումբարյանը:

25՛ «Արարատը» զգալիորեն հավասարեցրեց խաղը, բայց վտանգավոր պահեր չկան:

20՛ Հյուրերը շարունակում են վատնել իրենց գոլային պահերը: Պողոս Այվազյանը ճիշտ դուրս չեկավ դարպասային հրապարակից, ինչը Գեղամ Հարությունյանին թույլ տվեց կատարելու գլխի հարված, բայց այն բավական շեղ էր:

17՛ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼ. ԼՈՒԲԱՄԲՈ ՄՈՒՍՈՆԴԱ. Զամբիացի կիսապաշտպանն օգտվեց մրցակցի պաշտպան Գոռ Պողոսյանի կոպիտ սխալից և, մեն-մենակ դուրս գալով Պողոս Այվազյանի դիմաց, բացեց հաշիվը՝ 0-1:

15՛ Դեղին քարտ ստացավ «Արարատի» կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը:

12՛ Հերթական վտանգավոր դրվագն «Արարատի» դարպասի մոտ: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարված կատարեց Հայկ Իշխանյանը, բայց գնդակն ընթացավ մի փոքր շեղությամբ:

5՛ Հյուրերը շատ ակտիվ են սկսել հանդիպումը: Շատ նպաստավոր դիրքում էր հայտնվել Գեղամ Հարությունյանը: Նա մեն-մենակ էր դուրս եկել Պողոս Այվազյանի դիմաց, որոշեց փոխանցում կատարել կողքից բացված Կլաուդիր Մարինիին, բայց դարպասապահը փրկեց իր թիմին:

Թիմերի մեկնարկային կազմերը՝

«Արարատ». 1. Պողոս Այվազյան, 5. Վարդան Արզոյան, 2. Ռևիկ Եղիազարյան, 8. Յուրի Գարեգինյան, 20. Ռաֆայել Սաֆարյան, 10. Էդգար Մկրտչյան, 14. Արմեն Դերձյան, 17. Գեղամ Թումբարյան, 23. Գոռ Պողոսյան, 7. Դավիթ Մինասյան, 21. Անդրանիկ Քոչարյան:

Պահեստայիններ. 22. Արման Մելիքսեթյան, 3. Գևորգ Պողոսյան, 11. Դավիթ Գրիգորյան, 9. Հովհաննես Փափազյան, 15. Սերգեյ Մկրտչյան, 19. Արթուր Ստեփանյան, 18. Գարեգին Կիրակոսյան:

Գլխավոր մարզիչ՝ Արկադի Անդրեասյան:

«Գանձասար-Կապան». 12. Գրիգոր Մելիքսեթյան, 23. Արա Խաչատրյան, 5. Ալեքսանդր Պետրոսյան, 18. Հայկ Իշխանյան, 13. Դամիր Մեմովիչ, 20. Արթուր Յուսպաշյան, 6. Անգուլո Վբեյմար, 11. Լուբամբո Մուսոնդա, 10. Վալմերսոն Գարսիա Պրայա, 22. Գեղամ Հարությունյան, 28. Կլաուդիր Մարինի:

Պահեստայիններ. 30. Ֆիլիպ Իլիկ, 19. Վասպուրակ Մինասյան, 3. Էդվարդ Կպոդո, 8. Սարգիս Շահինյան, 17. Աշոտ Կարապետյան, 88. Վարդան Բակալյան, 7. Ռաֆայել Ղազարյան:

Գլխավոր մարզիչ՝ Աշոտ Բարսեղյան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ