«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

Այսօր մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրը: Երևանի «ԿԱ ՊԵԿ» մարզահամալիրի խաղադաշտում (նախկին «Միկա» մարզադաշտ) ուժերն են չափել «Արարատը» և «Գանձասար-Կապանը»:

Կապանյան թիմն առաջին խաղակեսից հետո առջևում էր 1-0 հաշվով: 17-րդ րոպեին, օգտվելով «Արարատի» պաշտպան Գոռ Պողոսյանի կոպիտ սխալից, հաջողության է հասել Լուբամբո Մուսոնդան:

53-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինին: 82-րդ րոպեին դաշտի տերերից հաշվի տարբերությունը կրճատել է «Արարատի» ավագ Ռաֆայել Սաֆարյանը:

«Գանձասար-Կապանն» այս հաղթանակից հետո ունի 52 միավոր և առաջատար «Ալաշկերտին» զիջում է արդեն 3 միավորով: «Արարատը» 12 միավորով վերջին՝ 6-րդ տեղում է:

Թիմերի մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝

«Արարատ». 1. Պողոս Այվազյան, 5. Վարդան Արզոյան, 2. Ռևիկ Եղիազարյան, 8. Յուրի Գարեգինյան, 20. Ռաֆայել Սաֆարյան, 10. Էդգար Մկրտչյան (15. Սերգեյ Մկրտչյան, 57՛), 14. Արմեն Դերձյան (18. Գարեգին Կիրակոսյան, 51՛), 17. Գեղամ Թումբարյան (9. Հովհաննես Փափազյան, 65՛), 23. Գոռ Պողոսյան, 7. Դավիթ Մինասյան (19. Արթուր Ստեփանյան, 74՛), 21. Անդրանիկ Քոչարյան:

Մնացին պահեստայինների նստարանին. 22. Արման Մելիքսեթյան, 3. Գևորգ Պողոսյան, 11. Դավիթ Գրիգորյան:

Գլխավոր մարզիչ՝ Արկադի Անդրեասյան:

«Գանձասար-Կապան». 12. Գրիգոր Մելիքսեթյան, 23. Արա Խաչատրյան, 5. Ալեքսանդր Պետրոսյան, 18. Հայկ Իշխանյան, 13. Դամիր Մեմովիչ, 20. Արթուր Յուսպաշյան, 6. Անգուլո Վբեյմար, 11. Լուբամբո Մուսոնդա (17. Աշոտ Կարապետյան, 80՛), 10. Վալմերսոն Գարսիա Պրայա (7. Ռաֆայել Ղազարյան, 69՛), 22. Գեղամ Հարությունյան, 28. Կլաուդիր Մարինի (8. Սարգիս Շահինյան):

Մնացին պահեստայինների նստարանին. 30. Ֆիլիպ Իլիկ, 19. Վասպուրակ Մինասյան, 3. Էդվարդ Կպոդո, 88. Վարդան Բակալյան:

Գլխավոր մարզիչ՝ Աշոտ Բարսեղյան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ