Արամ Ավագյանը Թուրքիայում օլիմպիական ուղեգիր է նվաճել

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում քիչ առաջ 56 կգ քաշային Արամ Ավագյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր, հաղորդում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական էջը:

Մեր մարզիկը երեկ ադրբեջանցու հետ մենամարտում մրցավարական անարդարությունների զոհը դարձավ, ինչի պատճառով ստիպված էր օգտագործել օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու վերջին հնարավորությունն ու պայքարել 3-րդ տեղի համար:

Այսօր Արամն ապացուցեց, որ նույնիսկ անարդար մրցավարությունն անզոր է ուժեղ կամքի դիմաց: Արամը հաղթեց Ուկրաինացի Միկոլա Բուցենկոյին ապահովեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 3-րդ օլիմպիական ուղեգիրը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ