Արամ Ավագյանը մեկնարկեց հաղթանակով

Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր սկսվեց բռնցքամարտի տղամարդկանց մինչև 56 կգ քաշայինների 1/16 եզրափակիչը: Առաջինն այս քաշային կարգում պայքարի մեջ մտավ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանը, ում մրցակիցն էր ճապոնացի Արաշի Մորիշական:

Արամ Ավագյանը միավորներով զիջեց առաջին ռաունդում, սակայն երրորդում կարողացավ առաջ անցնել մրցակցից: Վճռական երրորդ ռաունդում Ավագյանը նույնպես գերազանցեց մրցակցին և հաղթանակ տարավ:

Հաջորդ տուրում Արամ Ավագյանը կմրցի Իռլանդիան ներկայացնող Ջոն Մայքլ Քոնլանի հետ: Մենամարտը կկայանա օգոստոսի 14-ին, 18:30:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ