Արամ Ավագյանը հաղթեց թուրք մարզիկին, Արթուր Հովհաննիսյանն ու Նարեկ Աբգարյանը ևս կիսաեզրափակչում են

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ 56 կգ քաշային Արամ Ավագյանը քիչ առաջ հաղթեց թուրք Իբրահիմ Գոկցեկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ հայտնում է ՀԲՖ-ն:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը ևս դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ:

Արթուրը հաղթեց Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսին, իսկ Նարեկն առավելության հասավ իտալացի Վիչենցո Պիցարդիի նկատմամաբ:

Այսօր կիսաեզրափակչի համար կպայքարի Հայաստանի ևս 1 ներկայացուցիչ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ