Արամ Ավագյանը առաջին հաղթանակն է տանում պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանն այսօր իր նորամուտն է նշել պրոֆեսիոնալ բռնցքամարտում, հայտնում է  ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Մեր մարզիկի նորամուտը պրոֆեսիոնալ ռինգ հաջող է ստացվել: Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում Ավագյանը մեծ առավելությամբ հաղթել է Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին:

Այսօր հաղթանակ է տարել նաև Նարեկ Աբգարյանը, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրեց իր 2-րդ մենամարտը:

Նշենք, որ հայ բռնցքամարտիկները պետք է որոշակի քանակությամբ մենամարտեր անցկացնեն պրոֆեսիոնալ ռինգում, որոնք, իրենց հերթին, պետք է գնահատվեն փորձագետների կողմից: Ըստ այդ գնահատականների՝ կորոշվի, թե որ վարկածում են շարունակելու իրենց ելույթները: Իսկ որքան բարձր մակարդակի լինեն մենամարտերը, այնքան ավելի արագ մասնագետները որոշում կկայացնեն:

Արամ Ավագյանը այսուհետ հանդես կգա նաև պրոֆեսիոնալ ռինգում

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ