Առաջատարների հաղթական օրը

Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության 11-րդ տուրը հաղթական էր առաջատարների համար: Հայկ Մարտիրոսյանը հաղթելով Արամ Հակոբյանին, 9 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Նրան 8 միավորով հետապնդում է Տիգրան Հարությունյանը, ով պարտության մատնեց 1,5 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակող Կարեն Հովհաննիսյանին: Տուրը հաջող էր նաև Մանուել Պետրոսյանի համար, ով 7 միավորով 3-րդ հորիզոնականում է: Մանուելն առավելության հասավ Դավիթ Շահինյանի նկատմամբ:

Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց Արման Միքայելյանի և Ռաֆայել Բակունցի պարտիայում: Արմանը 6,5 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: 6-ական միավորով հաջորդ տեղերում են Հովիկ Հայրապետյանն ու Արամ Հակոբյանը: Հայրապետյանը պարտվեց Շանթ Սարգսյանին: Վերջինս 4 միավորով 12-րդ տեղում է:

Նորայր Թորոսյան-Արմենակ Եղիազարյան, Լևոն Բաբուջյան-Դավիթ Քալաշյան պարտիաներում հաջողությունն ուղեկցեց սևերով խաղացող շախմատիստներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ