Արագ շախմատի մրցաշարում Կարեն Մովսիսյանը 14-րդն էր

Կատալոնիայի Վալֆոգոնա դե Բալագեր քաղաքում անցկացված արագ շախմատի 24-րդ բաց մրցաշարի 124 մասնակիցների թվում էր հայ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Նա շատ հաջող սկսեց մեկօրյա մրցաշարը՝ մեկնարկում տոնելով 4 անընդմեջ հաղթանակ: Սակայն 5-րդ տուրում նրա հաղթարշավը կանգնեցրեց կատալոնացի միջազգային վարպետ Լազարո Լորենցոն, ով պարտության մատնեց Մովսիսյանին: Լորենցոն ի վերջո 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, դարձավ մրցաշարի հաղթող:

6-րդ տուրում հաղթանակ տանելուց հետո հայ շախմատիստը 2 անընդմեջ պարտություն կրեց կատալոնացիներ Մանուել Վեհից և Պեդրո Զորանոյից: Ավարտական տուրում հաղթելով կատալոնացի Իվան Սալվադոյին, Մովսիսյանը 6 միավորով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:

7 շախմատիստներ հաղթողից հետ մնացին կեսական միավորով: Լրացուցիչ գործակիցներով 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար կատալոնացի գրոսմայստերներ Միգել Մունյոսն ու Մարկ Նարցիսոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ