Ապրիլի 21-ը՝ դաժան ու զավեշտալի միջադեպերի օր ֆուտբոլում

Պարզվում է՝ ապրիլի 21-ը ֆուտբոլի պատմության մեջ առանձնացել է շատ դաժան ու տարօրինակ միջադեպերով:

Այսպես, 2001թ. ապրիլի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռոյ Քինը սարսափելի վնասվածք հասցրեց «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ալֆ-Ինգե Հյոլանդին: Քինը բաց ոտքով ընթացավ դեպի մրցակիցը ու միտումնավոր հարվածեց Հյոլանդի ծնկին: Վերջինս հրաշքով խուսափեց ոտքի կոտրվածքից հենց ծնկի հատվածում: Սակայն սա ընդամենը կոպիտ խաղ չէր Քինի կողմից, այլ վրեժ: Դրանից մեկ տարի առաջ, երբ Հյոլանդը դեռ խաղում էր «Լիդսում», խաղային դրվագում նրանք ընդհարվել էին, որի արդյունքում Քինը հայտնվել էր խոտածածկին: Այդ պահին Հյոլանդը մոտեցել էր Քինին ու մեղադրելով նրան սիմուլյացիայի մեջ՝ կոչ արել վեր կենալ, մինչդեռ րոպեներ անց իռլանդացուն խաղադաշտից դուրս էին տարել պատգարակի վրա, որից հետո նա բաց էր թողել մի քանի ամիս:

2013թ. այս օրը Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղի ունեցավ մեկ այլ զավեշտալի միջադեպ, որը նույնպես դեռ երկար կմնա երկրպագուների հիշողություններում: Հենց այս օրը Լուիս Սուարեսը կծեց Բրանիսլավ Իվանովիչի ուսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ