ԱՊԼ-ի՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը ճանաչվել է Պրեմիեր լիգայի՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Փորձագետների, երկրպագուների ու թիմերի ավագների քվեարկության արդյունքում Ստերլինգն ամենաշատ ձայներն է ստացել:

Հատկանշական է, որ 21-ամյա անգլիացին մարզական կարիերայում առաջին անգամ է ճանաչվում ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Ստերլինգին հաջորդում են Էդեն Ազարը, Անտոնիա Վալենսիան ու Քերթիս Դևիսը:

2

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ