Անժելիկա Կերբերի երկրորդ «Մեծ սաղավարտը» մրցաշրջանում

Գերմանուհի Անժելիկա Կերբերն ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում առավելության հասավ Չեխիան ներկայացնող Կարոլինա Պլիշկովայի նկատմամբ՝ դառնալով մրցաշարի հաղթող:

Կերբերն առաջին անգամ դարձավ ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող:

Հիշեցնենք, որ անկախ այս մենախաղի արդյունքից, երկուշաբթի, երբ թարմացվելու է WTA վարկանիշային աղյուսակը, Կերբերը շրջանցելու է աշխարհի առաջին համար Սերենա Ուիլյամսին:

Ընթացիկ մրցաշրջանում Կերբերը նվաճեց երկրորդ «Մեծ սաղավարտը»: Ավելի վաղ նա դարձել էր Ավստրալիայի բաց առաջնության հաղթող՝ եզրափակիչում պարտության մատնելով Սերենա Ուիլյամսին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ