Անխել դի Մարիան կհեռանա Արգենտինայի ազգային հավաքականից, եթե թիմը պարտվի ևս մեկ եզրափակչում

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան խոստովանել է, որ պատրաստվում էր ավարտել իր կարիերան ազգային հավաքականում:

«Երբ Մեսին հայտարարեց իր միջազգային կարիերայի ավարտի մասին, մտածում էի, որ ես նույնպես պետք է դիմեմ այդ քայլին: Կարելի է պարտվել եզրափակչում, բայց ոչ 3 անընդմեջ եզրափակչի խաղերում, դա ուրիշ է: Մտածում էի հեռանալ հավաքականից, սակայն կինս և հայրս համոզեցին, որպեսզի չգնամ այդ քայլին:

Նախ ցանկանում էի դիմել հոգեբույժի, սակայն հասկացա, որ ինքս պետք է իմ խնդիրները լուծեմ: Եթե ես ևս մեկ եզրափակչում պարտվեմ, ապա կհեռանամ ազգային հավաքականից»,- ասել է արգենտինացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ