Անուշ Գրիգորյանը իր առաջին հաղթանակն է տոնել Թուրքիայում ընթացող մրցաշարում

Թուրքիայի Սամսուն քաղաքում մեկնարկել է Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Բռնցաքամարտի Ֆեդերացիան, Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, ով հաղթել է հույն Անտոնիա Պապուցակիին:

1/8-ում Անուշը մրցելու է Ռումինիան ներկայացնող Պերիոչ Լակրամիորայի հետ: Մենամարտը տեղի կունենա ապրիլի 11-ին:

Հիշեցնենք, որ այսօր ռինգ են դուրս գալու նաեւ 64 կգ Հովհաննես Բաչկովն ու 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ