Անտուան Գրիզմանը՝ «Ատլետիկոյի» լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է թիմի՝ 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ հայտնում է մադրիդյան ակումբի թվիթերյան էջը:

25-ամյա ֆրանսիացին ավարտին մոտեցող մրցաշրջանում դարձել է 33 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում և արդյունքում ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ:

Նշենք, որ մի շարք առաջատար ակումբներ հետաքրքրված են Գրիզմանի ծառայություններով, սակայն ֆուտբոլիստը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել ելույթներն «Ատլետիկոյում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ