Անտուան Գրիզման. «Յուվենտուսը» կհաղթի Չեմպիոնների լիգան, իսկ Բուֆոնը կստանա «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը վստահ է, որ այս տարի Չեմպիոնների լիգայում կհաղթի «Յուվենտուսը», իսկ թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կստանա «Ոսկե գնդակը»:

«Յուվենտուսը» կհաղթի Չեմպիոնների լիգան, իսկ Բուֆոնը կստանա «Ոսկե գնդակը: Եզրափակիչում պարտություն կրելը շատ ցավալի է, քանի որ մինչ այդ մտածում ես, թե ինչպես ես բարձրացնելու գավաթը, բայց հետո պարտվում ես ու դա շատ ծանր է»,- ասել է Գրզիմանը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին Կարդիֆում: Եզրափակիչ խաղում կհանդիպեն Թուրինի «Յուվենտուսը» և Մադրիդի «Ռեալը»:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ