Անտուան Գրիզման. «Անհանգստանում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» համար»

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ Պոլ Պոգբայի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից հետո, սկսել է հետևել անգլիական ակումբի խաղերին:

«Եվրոպայի առաջնության ընթացքում ես ավելի ընկերացա Պոլի հետ: Մենք դարձանք լավ ընկերներ և միշտ խոսում ենք սոցիալական կայքերում, կիսվում սնեպչետում վիդեոներով: Նրա «Յունայթեդ» տրանսֆերից հետո ես սկսեցի հետևել «կարմիր սատանաներին»:

Կարելի է ասել, որ ես անհանգստանում եմ «ՄՅՈՒ»-ի համար, ուզում, որ իմ խաղընկերոջ թիմը լավ արդյունքներ գրանցի»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հրաժարվել է մեկնաբանել Գրիզմանի խոսքերը: Ավելի վաղ տեղեկություններին էին տարածվել, որ մարզիչն ու ֆուտբոլիստը կարող են հեռանալ ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ