Անտոնիո դի Նատալեն հեռանում է «Ուդինեզեից»

«Ուդինեզեի» հարձակվող Անտոնիո դի Նատալեն հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իտալական ակումբից:

38-ամյա հարձակվողը հանդես է գալիս իտալական ակումբում 2004թ, որի կազմում հասցրել է անցկացնել 439 հանդիպում և խփել 226 գոլ:

«Ցավում եմ, որ չեմ կարողանա վաղը մասնակցել «Տորինոյի» դեմ խաղին: Արդեն 2 ամիս է չեմ խաղում, սակայն հույս ունեմ ապաքինվել մինչև «Կարպիի» դեմ խաղը: Այդ հանդիպումը կլինի ինձ համար վերջին «Ֆրիուլիյում»:

Վերջին 12 տարիները ուղղակի հիանալի էին: Հպարտ եմ իմ նվաճումների համար: Հպարտ եմ ոչ միայն նրա համար, թե ինչ արել եմ խաղադաշտում, այլ նաև, որ կարողացել եմ մերժել տարբեր ակումբների առաջարկներ: «Ուդինեզեն» ամենակարևորն է: Անգամ ինձնից:

Չեմ ավարտում կարիերաս: Դեռ շատ անելիք ունեմ: Ուզում եմ գերազանցել Ջուզեպե Մեացցայի արդյունքը»,- ասել է Դի Նատալեն:

Նշենք, որ Ջուզեպե Մեացցան Ա Սերիայում խփել է 216 գոլ, իսկ Դի Նատալեն ներկայումս իր հաշվին ունի 208 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ