Անրի. «Եթե Նեյմարը վաղը զանգահարի Ալեքսիսին և հարցնի «Արսենալի» մասին, նա ի՞նչ է պատասխանելու»

«Արսենալի» նախկին հարձակվող Տիերի Անրին The Sun-ի իր սյունակում գրել է, թե ինչու «Արսենալին» շատ դժվար կլինի լավ համալրում ստանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

««Արսենալը» տրանսֆերային պատուհանի ընթացքում պետք է մրցակցի ոչ միայն «Բարսելոնայի», «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի», այլև «ՊՍԺ»-ի ու «Յուվենտուսի» հետ: Ի՞նչ պետք է անեն «զինագործները», որպեսզի գերազանցեն նրանց:

Այն, որ Օզիլի և Ալեքսիսի ապագան ակումբի կասկածի տակ է, դա հաստատ ակումբի օգտին չէ: Նրան կմնա՞ն, թե կգնա՞ն: Մյուս ֆուտբոլիստները նայում են այդ իրավիճակին և կասկածում՝ արժե՞ տեղափոխվել այստեղ, թե՞ ոչ:

Եվ հետո, ֆուտբոլիստները խոսում են իրենք իրենց մեջ: Եթե, օրինակ, Նեյմարը վաղը զանգահարի Ալեքսիսին և հարցնի՝ արժե՞ տեղափոխվել «Արսենալ», ի՞նչ պետք է Սանչեսը պատասխանի նրան»,- գրել է ֆրանսիացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ