Անրի. «Կստեմ, եթե ասեմ, թե չեմ ցանկանում գլխավորել «Արսենալը»

Ֆրանսիայի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Տիերի Անրին հայտարարել է, որ ցանկանում է դառնալ Արսեն Վենգերի իրավահաջորդը:

«Կստեմ, եթե ասեմ, թե չեմ ցանկանում գլխավորել «Արսենալը»: Ես ուզում եմ, քանի որ սիրում եմ այս թիմը: Ֆուտբոլն իմ կիրքն է, այդպես եղել է ու կլինի:

Ես ուզում եմ մարզել «Արսենալը», բայց դեռ շատ հեռու եմ դրանից: Այժմ ես պետք է որակավորում ստանամ ու գիտելիքներ ձեռք բերեմ: Որևէ թիմի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելուց առաջ փորձառություն է պետք: Հենց սրանով եմ ցանկանում զբաղվել»,- The Sun-ը փոխանցում է Անրիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ