Աննա Գովելյան. «Բնականաբար գոհ չեմ իմ գրանցած արդյունքից»

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Գովելյանը գոհ չէ Եվրոպայի առաջնությունում իր գրանցած արդյունքից:

«Եթե հաշվի առնենք իմ անձնական կարծիքը, ապա բնականաբար գոհ չեմ գրանցածս 174 կգ արդյունքից: Սակայն հաշվի առնենք, որ այս տարի մեզ համար հիմնական կարևորությունը թիմային հաշվարկով մասնակցելն էր, ինձ էլ հաջողվեց 50 միավոր վաստակել, ապա գոհ եմ: Իսկ ինչ վերաբերում է վերջին մոտեցմանս, երբ չբարձրացրի 100 կգ կշռող ծանրաձողը, ես մարզումների ժամանակ կրծքիս բարձրացնում եմ 105 կգ: Գուցե չստացվելու պատճառն այն էր, որ շատ ինքնավստահ էի: Սովորաբար ես կաղում եմ կրծքից վերցնելիս»,- ՀԱՕԿ պաշտոնական կայքը փոխանցում է Գովելյանի խոսքը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 53 կգ քաշային կանանց պայքարի ընդհանուր հաշվարկում Աննա Գովելյանը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Գովելյանը B ենթախմբում առաջին տեղում էր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ