Անհավանական պարգևավճարներ, հյուրանոց… Ի՞նչ են առաջարկել «Ռեալը», ՊՍԺ-ն և ՄՅՈՒ-ն Նեյմարին՝ իրենց շարք տեղափոխվելու համար

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին ամռանը փորձել են ձեռք բերել մի շարք եվրոպական գրանդներ: Mundo Deportivo-ն մանրամասներ է հաղորդել ակումբների առաջարկներից:

Այսպես, «Ռեալն» ու ՊՍԺ-ն բացի 5-ամյա պայմանագրերից Նեյմարին առաջարկել են անձնական պարգևավճար 40 մլն եվրոյի չափով: Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա մադրիդյան ակումբը բրազիլացուն առաջարկել է 32, իսկ փարիզյանը՝ 40 մլն եվրո աշխատավարձ հարկումից հետո:

Բացի այդ, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին Նեյմարին խոստացել է Բրազիլիայում հյուրանոց կառուցել ֆուտբոլիստի անունով և դրա բաժնետոմսերի 30%-ը նվիրել նրան:

«Մանչեսթեր Յունայթեդը» ևս համառ պայքար է մղել Նեյմարի համար՝ պատրաստակամություն հայտնելով բարելավել ցանկացած առաջարկ, որը բրազիլացին կստանա այլ ակումբներից:

Արդյունքում, Նեյմարը որոշել է մնալ ու նոր պայմանագիր ստորագրել «Բարսելոնայի» հետ, որը նրան տարեկան վճարելու է ընդամենը 15 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ