Անգլիայում քննադատում են Իբրահիմովիչին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը քննադատության առարկա է դարձել անգլիական մամուլում ԱՊԼ-ի 7-րդ տուրի «Սթոք Սիթիի» դեմ հանդիպումից հետո (1-1):

35-ամյա շվեդ ֆուտբոլիստին մեղադրում են դանդաղկոտության, ֆուտբոլային եսասիրության և գոլային պահեր չիրացնելու մեջ:

«Զլատանի վրա սկսում է անդրադառնալ տարիքը: Նա կորցնում է խաղային տեմպը»,-գրել է The Sun-ը:

Իբրահիմովիչի խաղի մասին խոսել է նաև «Ռեալի» և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը:

«Իբրահիմովիչը քիչ է տեղաշարժվում խաղադաշտում: Նա կանգնում է տուգանային հրապարակում և սպասում գնդակին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ