Անգլիայում երշիկ է հայտնվել Ռանիերիի անունով

Անգլիայում հայտնվել է երշիկի մի նոր տեսակ, որ կոչվել է «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի անունով: Այս խոհարարական արտադրանքի հեղինակը  Լեսթեր քաղաքի  ռեստորաններից մեկի սեփականատեր Շոն Ջեյնսնինն է, որին խորապես ցնցել է «Աղվեսների» ցուցադրած արդյունքը:

«Ռանիերի երշիկը դասական իտալական երշիկ է՝ սամիթով, սխտորով, պղպեղով, որը կծու է, որպեսզի ընդգծի հեքիաթային մրցաշրջանը: Մենք ցանկանում էինք մի յուրահատուկ բան անել, որպեսզի ինչ-որ կերպ նշենք «Լեսթերի»  հիանալի մարզավիճակը ընթացիկ մրցաշրջանում: Էլ ինչպե՞ս կարող ենք երախտապարտ լինել մեր սիրելի ակումբին այսպիսի հաջողության համար»,-ասել է ռեստորանի սեփականատերը:

4

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ