Անգլիայի ու Ռուսաստանի հավաքականները կարող են հեռացվել Եվրո 2016-ից

ՈւԵՖԱ-ն զգուշացրել է Անգլիայի ու Ռուսաստանի հավաքականներին, որ եթե շարունակվեն երկրպագուների կողմից զանգվածային ծեծկռտուքները, ապա հավաքականները կարող են հեռացվել Եվրո 2016-ից:

Ավելի վաղ տեղեկացրինք, որ Անգլիայի ու Ռուսաստանի հավաքականների երկրպագուները խաղից հետո բախվել են միմյանց, նույնիսկ անգլիացի մի երկրպագու այժմ կոմայի մեջ է: Բախումներից մարմնական վնասվածք են ստացել ավելի քան 30 մարդ:

ՈւԵՖԱ-ն պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել՝ իր «զզվանքն» արտահայտելով Մարսելում տեղի ունեցածի մասին:

«ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ցանկանում է իր զզվանքն արտահայտել Մարսելում տեղի ունեցած բռնի բախումների վերաբերյալ:

Այսպիսի գարշելի արարքները տեղ չունեն սպորտում, որի շահերը մենք պաշտպանում ու շարունակելու ենք պաշտպանել:

ՈւԵՖԱ-ն նախազգուշացնում է երկու հավաքականների ասոցիացիաներին, որ նման դեպքերի կրկնվելու պարագայում կկիրառվեն լրացուցիչ պատժամիջոցներ, անգամ՝ Եվրո 2016-ից հեռացում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ