Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաանհեթեթ և ամենածիծաղելի տրանսֆերը (տեսանյութ)

1996թ. «Սաութհեմփթոն» զանգահարեց մի  մարդ, ով ներկայացավ որպես Ջորջ Վեա («Միլանի» նախկին հարձակվող) և խնդրեց իր զարմիկ Ալի Դիային,  «Սենեգալի ազգային հավաքականի ֆուտբոլիստին», ընդունել իրենց թիմ:

Գրեմ Սունեսը, ով այդ ժամանակ մարզում էր «Սաութհեմփթոնը», հավատում է զանգահարողին և վերցնում է այդ տղային իր թիմ: Ալի Դիայի խաղին մարզիչները պետք է հետևեին «Արսենալի» պահեստայինների դեմ խաղի ժամանակ, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հանդիպումը հետաձգվեց և Դիան միանգամից իր նորամուտը նշեց ԱՊԼ-ի «Լիդս Յունայթեդի» հետ խաղի ժամանակ, փոխարինելով թիմի առաջատարներից մեկին ՝ Մետ Լե Տիսյեին: Սակայն հանդիպումը դեռ չէր ավարտվել, երբ գլխավոր մարզիչը Ալիին փոխարինեց:

Արդյունքում Ալին ընդամենը մեկ ժամով դարձավ «Սաութհեմփթոնի» ֆուտբոլիստ, որից հետո հեռացվեց: Վերջինս հանդես է եկել նաև «Գեյթսհեդ» թիմում, որը հանդես էր գալիս 5-րդ դիվիզիոնում, բայց Դիան այնտեղ էլ չկարողացավ ամրապնդվել և ստիպված եղավ ավարտել ֆուտբոլիստի կարիերան:


ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ