Անգլիայի հավաքականի ու Ռոյ Հոջսոնի միջև խնդիրներ են եղել դեռևս իսլանդացիների հետ խաղից առաջ

Անգլիայի ազգային ընտրանու առաջատարները հիասթափված են եղել Ռոյ Հոջսոնի որոշումներից դեռևս Իսլանդիայի ընտրանու դեմ խաղից առաջ՝ գրում է Sky Sports-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստներն ուղղակի ապշել են, երբ իմացել են, որ թիմը հանդես է գալու 4-3-3 տակտիկական դասավորությամբ, որն Անգլիայի հավաքականում չի կիրառվում անգամ ընկերական խաղերի ժամանակ:

Խաղացողների համար խնդրահարույց են եղել «խմբային փուլը ձախողած» Ռահիմ Ստերլինգի՝ մեկնարկային կազմում հայտնվելը, Ադամ Լալանայի բացակայությունն ու այն, որ Ուեյն Ռունին ազգային հավաքականում իր մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ պետք է հանդես գար կենտրոնական կիսապաշտպանի դիրքում:

Իսլանդիայի ընտրանուն պարտվելուց հետո ֆուտբոլիստների մոտ կասկած է առաջացել, թե Ռոյ Հոջսոնը կարծում էր, որ իրենք չեն կարող հաղթել: Նրանք նման եզրակացություն են կազմել, քանի որ կարծում են, թե Հոջսոնը մամուլի ասուլիսին նախապես ծրագրած ելույթով է հանդես եկել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ