Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան. «Պոգբան և Իբրան մեղավոր չեն, որ շրջապատված են ցածրակարգ ֆուտբոլիստներով»

Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դենի Միլզը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» աստղային զույգի ՝ Պոլ Պոգբայի և Զլատան Իբրահիմովիչի մասին:

«Երբ որ բարձրակարգ ֆուտբոլիստը գալիս է միջին թիմ, նրա մակարդակը ընկնում է, քանի որ նրա շուրջը խաղում են ոչ այնքան լավ ֆուտբոլիստներ, որոնց նա սովոր չէ:

Նրանք չեն կարողանում անել այնպիսի բաներ, ինչին սովոր է այդ ֆուտբոլիստը: Գուցե Պոգբան և Իբրան այդ ամենի պատճառով են տառապում «Յունայթեդում»:

Մնացած ֆուտբոլիստները նրանց չեն աջակցում, նրանք ընդհանրապես չեն համապատասխանում նրանց մակարդակին»,- ասել է Միլզը:

Դեկուն զգուշացնում է Մխիթարյանին և Լինգարդին

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ