Անգլիայի հավաքականի հերթական կորուստը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆաբիան Դելֆը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա օգնել Անգլիայի հավաքականին Եվրոպայի առաջնության ժամանակ՝ հայտնում է Sky Sports-ը:

26-ամյա ֆուտբոլիստն աճուկի վնասվածք ունի: Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտարարել է, որ Դելֆը չի ընդգրկվի ընտրանու վերջնական հայտացուցակում, որը կազմվելու է 23 ֆուտբոլիստներից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հնարավոր է՝ վնասվածքի պատճառով Եվրոպայի առաջնությանը չմասնակցի նաև հարձակվող Դենիել Սթարիջը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ