Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի հերթական թեկնածուն

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան շարունակում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի փնտրտուքները:

Sky Sports-ի տեղեկություններով՝ Ֆուտբոլային ասոցիացիան ցանկանում է բանակցել Ռալֆ Ռանգնիկի հետ: Նշենք, որ Ռանգնիկն այս պահին զբաղեցնում է Բունդեսլիգայի նորեկ «ՌԲ Լեյպցիգի» մարզական տնօրենի պաշտոնը:

Ավելի վաղ Ռանգնիկն աշխատել է «Շալկեում», «Հոֆենհայմում» ու «Հանովերում»: Գելզենկիրխենցիների հետ Ռանգնիկը հասել է իր մարզական կարիերայի գլխավոր նվաճմանը՝ գրավելով երկրորդ տեղը Բունդեսլիգայում, իսկ Չեմպիոնների լիգայում հասնելով մինչև կիսաեզրափակիչ:

58-ամյա մասնագետը նաև Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներից էր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ