Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

«Էվերտոնի» և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Ջոն Սթոունսը հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա»:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, նախորդ շաբաթ կատալոնական ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարել 22-ամյա ֆուտբոլիստի գործակալ Պոլ Մարտինի հետ: «Բարսան» Սթոունսին առաջարկել է շաբաթական 114.000 եվրո աշխատավարձ, սակայն անգլիական կողմը մերժել է:

Բրիտանական լրատվամիջոցները պնդում են, որ անգլիացի պաշտպանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ