Անգլիայի հավաքականի դարպասպահը բաց կթողնի Եվրո 2016-ը

Անգլիայի հավաքականի և «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ջեկ Բատլենդը հայտարարել է, որ  վնասվածքի պատճառով բաց է թողնելու այս տարի Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Ֆուտբոլիստը վնասել է կոճը Գերմանիայի հետ ընկերական խաղի ընթացքում, որում անգլիացիները հաղթել են 3:2 հաշվով: 32-ամյա դարպասպահը ստիպված էր լքել խաղադաշտը պատգարակի վրա:

«Ես հնարավորություն չեմ ունենա այդ առաջնության մի մասնիկը լինելու»-BBC-ն է մեջբերում Ջեկ Բատլենդի խոսքերը:

Հիշեցնենք՝ Եվրո 2016-ում Անգլիան ընտրական փուլում մրցելու է Ռուսաստանի, Ուելսի և Սլովակիայի հավաքականների հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ