Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան մեղադրանք է առաջադրել Դիեգո Կոստայի դեմ

Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան մեղադրանք է առաջադրել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի դեմ։

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը մեղադրվում է Անգլիայի գավաթի խաղարկության «Էվերթոնի» հետ խաղում վատ պահվածք ցուցաբերելու մեջ։ Բացի այդ, Կոստան պետք է բացատրություն տա իր ժեստերի համար, որոնք ուղղված էին մրցակցի երկրպագուներին։

Հարձակվողը մարտի 17-ին պետք է ներկայանա հատուկ լսմանը ու բացատրական ելույթ ունենա։ Նրան սպառնում է 3 և ավելի խաղով որակազրկում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ