Անգլիայի Չեմպիոնշիփը ՉԼ հաղթող դարձած 2 մարզիչ կունենա հաջորդ մրցաշրջանում

Այն, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բազմիցս ապացուցվել է:

Անգլիական ֆուտբոլի կարգով 2-րդ լիգայում՝ Չեմպիոնշիփում, 2016/17թթ. մրցաշրջանն իսկական չեմպիոնական է ստացվելու:

Հետաքրքիրն այն է, որ Չեմպիոնշիփում հանդես եկող թիմերից երկուսը գլխավորում են այնպիսի մասնագետներ, ովքեր դարձել են եվրոպական ակումբային ֆուտբոլի խոշորագույն մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի հաղթող:

Խոսքը վերաբերում է «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին, ով անգլիական «Լիվերպուլի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, և «Ասթոն Վիլայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյին, ով բաղձալի գավաթը հաղթել է Լոնդոնի «Չելսիի» հետ մասին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ