Անգլիայի չեմպիոնի նոր ձեռքբերումը

Ֆրանսիական «Նիցայի» կիսապաշտպան Նամպալի Մենդին չորս տարվա պայմանագիր է ստորագրել Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» հետ՝ հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

Նշենք, որ ֆուտբոլիստն արդեն աշխատել է Կլաուդիո Ռանիերիի հետ «Մոնակոյում» ելույթ ունենալու ժամանակ:

«Ես շատ ուրախ եմ, որ համալրում եմ «Լեսթերի» կազմը: Նախորդ մրցաշրջանը թիմն ուղղակի ֆանտաստիկ անցկացրեց, և հիանալի է միանալ այս ակումբին: Ես սիրում եմ Պրեմիեր լիգան ու հետևում եմ խաղերին:

Լավ ճանաչում եմ Կլաուդիո Ռանիերիին, և երբ նա խոսում է, ինձ համար շատ հասկանալի է»,- թիմի պաշտոնական կայքը փոխանցում է Մենդիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ