Անգլիական թիմի գրառումն ուրախացրել է բազմաթիվ մարդկանց

Անգլիայի 9-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ջարոու Ռուֆինգ» թիմը զավեշտալի գրառում է կատարել թվիթերյան իր էջում, որը բարձրացրել է բազմաթիվ մարդկանց տրամադրությունը:

«Հարթըլփուլի» դեմ հանդիպման առաջին կեսից հետո ֆուտբոլային ակումբը թվիթերյան իր էջում ներողություն է խնդրել այն բանի համար, որ երկրորդ կեսի իրադարձությունները Թվիթերի միջոցով չեն հաղորդվելու:

«Ներողություն, առաջին խաղակեսից հետո թարմացումներ չեն լինելու: Տղան, որ գրառումներ է կատարում այս էջում, պետք է զբաղեցնի դարպասապահի դիրքը»,- գրել է ակումբի թվիթերյան էջը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ