Անգլիական թիմը մոտ է Դոնարումայի տրանսֆերը ձեռք բերելուն

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքված է «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով:

Daily Mail-ի հաղորդմամբ, «քաղաքաբնակները» լուրջ են տրամադրված այդ տրանսֆերի իրականացման հարցում և Դոնարումային ձեռք բերելու գլխավոր հավակնորդն են:

Մեկ տարուց սպառվում է 18-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան ակումբի հետ, և կողմերը դեռևս համաձայնության չեն հասել համաձայնագիրը թարմացնելու շուրջ:

Անգլիական ակումբը պատրաստ է 30 մլն. ֆունտ առաջարկել Դոնարումայի ծառայությունների դիմաց, ով շատերի կարծիքով կդառնա աշխարհի լավագույն դարպասապահը:

Իտալացին ընթացիկ մրցաշրջանում 36 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում՝ բաց թողելով միջինը 1,19 գոլ մեկ խաղի ընթացքում: Իսկ 11 խաղում Դոնարուման անառիկ է պահել իր պաշտպանած դարպասը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ