Անգլիական մի քանի գրանդ պայքարում է Լուկա Մոդրիչի համար

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է փոխել իր ակումբային գրանցումը, հաղորդում է Diario Gol-ը:

Խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Չելսին» և «Արսենալը», ինչպես նաև ֆրանսիական ՊՍԺ-ն և Մյունխենի «Բավարիան»: Չնայած Մոդրիչն արդեն 31 տարեկան է, եվրոպական գրանդերը դեմ չեն այդպիսի ֆուտբոլիստ ունենալ իրենց թիմի կազմում: Մոդրիչը այս պահին աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է:

Ինչպես հաղորդում է իսպանական մամուլը, մադրիդյան ակումբը կարող է վաճառել 31-ամյա ֆուտբոլիստին: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է թիմը վերակազմավորել և շատացնել երիտասադ ֆուտբոլիստներով: Այդ իսկ պատճառով ակումբը ամենայն հավանականությամբ կհամաձայնի վաճառել խորվաթ ֆուտբոլիստին:

Մոդրիչը «արքայական» ակումբ է տեղափոխվել 2012 թվականին, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Ռեալի» 39 խաղերի, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ