Անգլիական գրանդը 80 մլն եվրո է առաջարկել Ռոմելու Լուկակուի համար

Ինչպես պնդում է La Gazzetta dello Sport-ը, «Չելսին» 80 մլն եվրո է առաջարկել «Էվերտոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի համար:

Բելգիացի ֆուտբոլիստը լքել էր լոնդոնյան գրանդը 2 տարի առաջ մոտ 35 մլն եվրոյի դիմաց: Այս ամռանը «Չելսին» արդեն 60 մլն եվրո էր առաջարկել Լուկակուի համար, սակայն «Էվերտոնը» մերժել էր:

Այժմ լոնդոնցիները հույս ունեն, որ 80 մլն եվրոն բավական կլինի Լուկակուին վերադարձնելու համար:

Ավելացնենք, որ ԱՊԼ 2015/16 մրցաշրջանում բելգիացին անցկացրել էր 36 հանդիպում և խփել 18 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ