Անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպանին

Ֆրանսիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Ժերեմի Մատյոյի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը», հայտնում է Le Parisen-ը:

Անգլիական ակումբը արդեն սկսել է բանակցություններ վարել 32-ամյա պաշտպանի հետ, որին ցանկանում է ձեռք բերել նաև «Բեշիքտաշը»:

Ավելի վաղ կատալոնական ակումբը մերժել էր թուրքական թիմի 7 մլն. եվրոյի առաջարկը:

Հատկանշական է, որ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա, այլ ոչ թե Թուրքիայի առաջնություն:

Հիշեցնենք՝ ավարտված մրցաշրջանի բոլոր առաջնություններում Մատյոն անցկացրել է 32 հանդիպում ու կատարել 3 գոլային փոխանցում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ