Անդրիասյանն ու Ղարամյանն անպարտելի մնացին

Իսպանական Լա Ռոդա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում հաջող ելույթներ ունեցան գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը: Հայ շախմատիստները մրցաշարն անցկացրին առանց պարտության՝ տոնելով 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Ավարտական տուրում հայ շախմատիստների միջև կայացած մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի:

9 հնարավորից վաստակելով 7 միավոր, Տիգրան Ղարամյանը լրացուցիչ գործակիցներով գրավեց 3-րդ տեղը: Նույնպիսի արդյունքով Զավեն Անդրիասյանը 4-րդն էր: Նրանցից յուրաքանչյուրը 666 եվրո պարգևավճար ստացավ:

Հայ շախմատիստներն ընդամենը կես միավորով հետ մնացին կուբացի Խոսե Գերայից և իսպանացի Խուան Լուիս Ռամիրոյից: Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց կուբացի շախմատիստը: Նրանք 1650-ական եվրո պարգևավճար ստացան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ