Անդրիասյանն ու Ղարամյանը հավակնում են 2-րդ փուլի ուղեգրերին

Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Ղարամյանը շարունակեցին հաջող ելույթները ֆրանսիական Բաստիա քաղաքում ընթացող շախմատի Corsican Circuit մրցաշարի 5-6-րդ տուրերում: Զավենը 2 պարտիաներում էլ հաշտություն կնքեց Անտոն Կորոբովի և Սերգեյ Ազարովի հետ, իսկ Տիգրանը հաղթեց Բիլել Բելահսենեին ու միավորը կիսեց Աքսել Դելորմեի հետ մրցախաղում:

6 տուրից հետո մեր շախմատիստները վաստակել են 4,5-ական միավոր և 6 մասնակիցների հետ հետապնդում են 5 միավորով աղյուսակը գլխավորող Բոգդան-Դանիել Դեասին: 7-րդ տուրում հայ շախմատիստները կմրցեն միմյանց հետ: Սպիտակներով կխաղա Ղարամյանը:

Հիմնական մրցաշարի ավարտից 3 տուր առաջ հայ շախմատիստները լավ հնարավորություն են պահպանում շարունակելու պայքարը 2-րդ փուլում: Հիշեցնենք, որ նոկաուտ համակարգով անցկացվելիք արագ շախմատի մրցաշարին մասնակցելու իրավունք են ստանալու առաջին փուլում լավագույն արդյունքի հասած 12 շախմատիստները, որոնց կմիանան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովն ու Հոու Յիֆանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ