Անդրիասյանն ու Ղարամյանը 2-րդ փուլին մասնակցելու լավ հնարավորություն ունեն

Ֆրանսիական Բաստիա քաղաքում ընթացող շախմատի Corsican Circuit մրցաշարի ավարտական տուրից առաջ Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Ղարամյանը լավ հնարավորություն են պահպանում տեղ գրավելու 1-12-րդ հորիզոնականներում, ինչը թույլ կտա նրանց շարունակելու պայքարը գլխավոր մրցանակի համար կայանալիք արագ շախմատի մրցաշարում:

7-րդ տուրում հայ շախմատիստները մրցեցին միմյանց հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: 8-րդ տուրում Զավեն Անդրիասյանը կրկին հաշտություն կնքեց Կոեն Լինհոուտսի հետ պարտիայում: Դա Զավենի օգտին գրանցված 4-րդ անընդմեջ ոչ-ոքին էր: Իսկ ահա Տիգրան Ղարամյանը պարտվեց մրցաշարի առաջատարներից մեկին՝ Ալեքսանդր Մոիսեենկոյին: Տիգրանն առաջին պարտությունը կրեց:

Ավարտական տուրից առաջ Զավեն Անդրիասյանը 5,5 միավորով 5-րդ տեղում է, Տիգրան Ղարամյանը 5 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը: Մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Ալեքսանդր Մոիսեենկոն, Անտոն Կորոբովն ու Միխայիլ Անտիպովը:

9-րդ տուրում Անդրիասյանը սևերով կխաղա Դանիել Վոկատուրոյի հետ, իսկ Ղարամյանի մրցակիցը կլինի սևերով խաղացող Մադս Հանսենը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ